Առաջին նախաբժշկական օգնություն
Առաջին օգնության վերաբերյալ հարցեր ու պատասխաններ
Հարցերը նախատեսված են ստուգելու, թե ինչքանո՞վ եք պատրաստ պատահարների դեպքում ցուցաբերելու առաջին օգնություն: Պատասխանները որոշելուց հետո, Դուք կարող եք ստուգել այն հարցաշարի ավարտից հետո տեղադրված պատասխանների միջոցով:
ՀԱՐՑԵՐ
1
Պատկերացրեք, որ դուք ներկա եք ավտովթարի։ Մոտենալով վթարված մեքենային՝ դուք օգնության ճիչեր եք լսում, հողմապակու վրա տեսնում եք արյուն։ Այս ամենից ձեզ մոտ սկսվում է գյխապտույտ, սրտխառնոց։ Դուք ի վիճակի չեք դիմել որևէ գործողության։ Ինչպիսի՞ն կարող է լինել ձեր առաջին օգնությունը նման իրավիճակում։
2
Առաջին օգնության ցուցաբերման ժամանակ հնարավո՞ր է վարակի փոխանցում։ Ո՞վ Է ենթակա վարակվելու՝ օգնություն ցուցաբերո՞ղը, թե՞ տուժածը։ Ինչո՞ւ։
3
Ինչպե՞ս կարող է գլխի վնասվածքը շնչառության կանգի պատճառ հանդիսանալ:
4
Եռանդագին վարժություններից հետո մարդու մաշկը սովորաբար կարմրում է և քրտնում, իսկ շնչառությունը՝ հաճախանում։ Ինչո՞ւ։
5
Ինչպե՞ս և ինչու՞ են շնչառական դժվարություններն ազդում այլ կենսական համակարգերի վրա։
6
Զգացմունքային սթրեսի պատճառով հևոց ունեցող տուժածի արյան մեջ ածխաթթու գազի մակարդակի ինչպիսի՞ փոփոխություններ են նկատվում։
7
Ինչպե՞ս կարող է աթերոսկլերոզը կբծքահեղձուկի նոպայի զարգացման պատճառ հանդիսանալ։
8
Ո՞ր նշանների առկայության դեպքում պետք է ենթադրել, որ զարգանում Է սրտամկանի ինֆարկտ։
9
Ինչո՞ւ է անհրաժեշտ սրտային անբավարարություն ունեցող տուժածին նստեցնել` ոտքերն անպայման ներքև կախած։
10
Ինչու հնարավոր չէ միայն կրծքավանդակի սեղմումներով պահպանել տուժածի կյանքը։
11
Սննդի կտռրները կամ հեղուկը ինչպե՞ս կարող են հայտնվել շնչափողում։
12
Ինչո՞ւ է շնչուղիների խցանումը կյանքի համար վտանգավոր։
13
Ի՞նչ նպատակով է վիրակապումից հետո 10 րոպեն մեկ վիրակապից ներքև վերստուգվում արյան շրջանառությունը։
14
Գերտաքացռւմը կամ գեբսառեցամն ինչպե՞ս կարող են հանգեցնել շոկի հետագա խորացման։
15
Ինչու՞ առաջին օգնության ցուցաբերման ժամանակ չի կարելի վերքի միջից ինքնուրույն հանել օտար մարմինը։
16
Այրվածքների դեպքում ինչո՞ւ չի կարելի օգտագործել կարագ, յուղ կամ այլ նման միջոցներ։
17
Ինչո՞ւ շոգ եղանակին մարդիկ երբեմն ուշագնաց են լինում։
18
Ձմռանն արշավի ժամանակ ձեր ընկերը գանգատվում է, որ իր ոտքերը սառում են ու ցավում։ Որոշ ժամանակ անց նա ասում է, որ չի զգում ոտքերը։ Մոտակա բնակավայրը բավական հեռու է։ Կհանե՞ք արդյոք տուժածի կոշիկները ցրտահարված ոտքերը տաքացնելու համար, թե՞ ոչ։ Ինչո՞ւ։
19
Ինչ՞ու մարմնի ընդհանուր սառեցման դեպքում տուժածին չի կարելի շարժվել։
20
Ինչու՞ ուշագնաց տուժածի գիտակցությունը վայր ընկնելուց հետո վերականգնվում է։
21
Ինչու՞ չի կարելի սուր որովայնային ցավերի ժամանակ տալ ցավազրկող դեղամիջոցներ։
22
Կրծքավանդակի վնասվածքի դեպքում ինչի՞ մասին է հուշում արյունախխումը։
23
Կրծքավանդակի թափանցող վնասվածքի դեպքում օգնություն ցուցաբերելիս ինչո՞ւ է պետք «փականային» վիրակապ օգտագործել։
24
Ինչպե՞ս կարող է ողնուղեղի վնասումը հանգեցնել մահվան։
25
Գլխի կամ ողնաշարի վնասվածքներ ունեցող տուժածին առաջին օգնություն ցուցաբերելիս ո՞րն է ավելի առաջնային և կարևոր` շնչուղիների անցանելիռության ապահովու՞մը, թե" շարժումների սահմանափակումը։
26
Ինչու՞ համապատասխան հատվածի արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարելի է ճնշում գործադրել միայն մեկ քնային զարկերակի վրա։
27
Ինչու՞ ջրազրկման ժամանակ օգնություն ցուցաբերելիս սովորական ջուր տալ չի կարելի:
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
1
Դուք կարող եք օգտակար լինել, եթե նույնիսկ վատ եք զգում արյան տեսքից և գոռոցներից։ Փորձեք տիրապետել ձեզ։ Ծայրահեղ դեպքում կարող եք շտապ օգնություն ահազանգել և կազմակերպել աոաջին օգնությունը՝ ներկաների մեջ օգնականներ փնտրելով և նրանց հանձնարարություններ, հրահանգներ տալով։
2
Ե՛վ օգնություն ցուցաբերողը, և՛ տուժածը կարող են վարակվել։ Վարակը կարող է անցնել ինչպես օգնություն ցուցաբերողից տուժածին, այնպես էլ տուժածից՝ օգնություն ցուցաբերողին։ Վտանգի աստիճանը կախված է առկա իրադրությունից և մարդկանց առողջական վիճակից։
3
Եթե գլխի վնասվածքի հետևանքով վնասվեն նյարդային համակարգի շնչառությունը կարգավորող կենտրոնի բջիջները, ապա շնչառությունը կխանգարվի, և կախված վնասվածքի բնույթից՝ հնարավոր է շնչառության կանգ։
4
Մկանների աշխատանքի համար պահանջվում է էներգիա, որի ստացման համար անհրաժեշտ է թթվածին, հետևաբար շնչառական համակարգն աշխատում է բավարարել մկանների աշխատանքի համար անհրաժեշտ թթվածնի պահանջը։ Դեպի մկանները թթվածնով հարուստ արյան հոսքն ապահովելու համար ակտիվանում է սրտանոթային համակարգի գործունեությունը։ Մաշկը կարմրում է, որովհետև մեծանում է արյան հոսքը դեպի մաշկի մակերես։ Մկանների աշխատանքի ընթացքում անջատվում է ջերմություն, որի հետևանքով բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Ուժեղանում է քրտնարտադրությունը։ Քրտինքը գոլորշիանում է՝ իջեցնելով մարմնի ջերմաստիճանը։
5
Շնչառական դժվարությունները կարող են ազդել մարմնի բոլոր կենսական համակարգերի վրա, քանի որ թթվածնի պակասն ազդում է հյուսվածքների գործունեության վրա և նույնիսկ հանգեցնում մեռուկացման։ Թթվածնային քաղցի նկատմամբ շատ զգայուն է նյարդային համակարգը, որի աշխատանքի խաթարումը լրջորեն սպառնում է մարմնի բոլոր համակարգերի անխափան գործունեությանը։
6
Զգացմունքային սթրեսի պատճառով հևոց ունեցող տուժածի արյան մեջ ածխաթթու գազի մակարդակն ընկնում է։
7
Աթերոսկլերոզով հիվանդ մարդկանց արյունատար անոթների պատերի ներքին մակերեսին խոլեսթերինը նստվածք առաջացնելով՝ նեղացնում Է դրանց լուսանցքը, որի հետևանքով դժվարանում Է արյան հոսքը տվյալ հատվածում: Պսակաձև անոթների նման փոփոխությունների ենթարկվելու դեպքում խանգարվում է սրտամկանի սնուցումը, և զարգանում Է կրծքահեղձուկի նոպա։
8
Երբ կրծքահեղձուկային ցավը չի դադարում համապատասխան դեղորայքի ընդունումից, տևում է 15 րոպեից ավել, զուգակցվում է գիտակցության խանգարումներով և համատեղվում է այլ նշանների հետ (օրինակ՝ սրտխառնոց, փսխում, սառը քրտինք, որովայնային ցավեր), այդ դեպքում պետք Է ենթադրել, որ զարգանում Է սրտամկանի ինֆարկտ։
9
Սրտային անբավարարության ժամանակ սրտամկանն անբավարար է կատարում արյան մղիչի դերը և չի կարողանում բավարար քանակով արյուն մղել անոթների մեջ։ Տուժածին ոտքերը կախ գցած դիր֊ քում նստեցնելուց հետո արյունը` ծանրության ուժի ազդեցության շնորհիվ, կուտակվում է ստորին վերջույթներում, այսպիսով՝ նվազում է երակներով դեպի սիրտ վերադարձող արյան քանակը, թեթևանում Է սրտի ծանրաբեռնվածությունը, և տուժածի վիճակը բարելավվում է։
10
Տուժածը, որի անոթազարկը չի շոշափվում, չունի նաև շնչառություն։ Կրծքավանդակի սեղմումներն ապահովում են միայն արյան հոսքը դեպի մարմնի հյուսվածքներ, սակայն դրանք չեն կարող պահպանել կյանքը, քանի որ չեն ապահովում կյանքի համար անհրաժեշտ թթվածնի մուտքը։ Արյան հարստացումը թթվածնով ապահովվում է ներփչումների միջոցով։
11
Շնչառության ժամանակ մակկոկորդը բարձրանում Է, թույլ տալով, որ օդն անցնի շնչափող և թոքեր։ Կլման ընթացքում մակկոկորդը փակում Է շնչուղիները՝ արգելելով սննդի կամ հեղուկի անցումը կոկորդ և շնչափող։ Շնչուղիները խցանվում են, երբ մարդը կուլ տալիս միաժամանակ անփութորեն ներշնչում Է։ Այս դեպքում մակկոկորդը ստանում Է իրար հակասող ազդանշաններ, պաշտպանել շնչափողը սննդի կտորների կամ հեղուկի ներթափանցումից և թույլ տալ օդին անցնել շնչափողով թոքեր։ Մակկոկորդը միաժամանակ չի կարող կատարել այս երկու գործողությունները։ Նման իրավիճակում մակկոկորդը բացվում Է, թույլ տալով, որ օդը, սնունդը և հեղուկները անցնեն շնչափող։
12
Շնչուղիների խցանումը կարող է հանգեցնել շնչառության կանգի՝ խանգարելով մարմնի բջիջների թթվածնով մատակարարմանը։ Անհապաղ օգնություն չցուցաբերելու դեպքում խաթարվում է մարմնի կենսական համակարգերի գործունեությունը, ինչը կարող է հանգեցնել տուժածի մահվան։
13
Վերջույթը որոշ ժամանակ անց կարող է այտուցվել։ Այդ դեպքում դրված վիրակապը կդառնա ճնշող ու կխանգարի վերջույթի արյան շրջանառությանը։
14
Քանի որ ցանկացած վնասվածք պահանջում է էներգիայի լրացուցիչ ծախս, արդեն առկա շոկային իրավիճակին գումարվող գերսառեցումը, ուղեկցվելով մեծ քանակության էներգիայի կորստով, ավելի է խորացնում ու բարդացնում շոկը։
Գերտաքացման դեպքում, ծայրամասային անոթների լայնացման պատճառով, արյունը կենսական կարևոր օրգաններից գնում է դեպի մաշկ և վերջույթներ։ Այդ օրգանների արյունամատակարարման հաշվին վատանում է կենսական կարևոր օրգանների սնուցումը, ինչը խորացնում է շոկը։
15
Վերքի մեջ խրված օտար մարմինը կարող Է ճնշել հյուսվածքները և այդպիսով սահմանափակել արյունահոսությունը։ Եթե օտար մարմինը հեռացվի, հնարավոր Է, որ արյունահոսությունն ուժեղանա։ Բացի այդ, օտար մարմինը հեռացնելիս, դուք կարող եք լրացուցիչ վնասվածքներ պատճառել։
16
Այրվածքների դեպքում այրված մակերեսին չի կարելի քսել կարագ, յուղ կամ այլ նման միջոցներ։ Դրանք խանգարում են ջերմատվությանը և ծանրացնում այրվածքը։ Այս միջոցները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ, դրանք վնասված մաշկին քսելիս դուք կարող եք խախտել բշտերր ամբողջականությունը։ Պատելով այրվածքը, այդ նյութերը կարող են փոխել այրվածքի տեսքը, ինչը բժիշկների համար կդժվարացնի ախտորոշումը։
17
Մարմինը պաղեցնելու նպատակով արյան հոսքը դեպի մաշկ մեծանում է, և մեծանում է ջերմատվությունը։ Որքան շատ արյուն է հոսում դեպի մաշկ, այնքան քիչ արյուն է հոսում դեպի կենսական կարևոր օրգանները, այդ թվում և դեպի գլխուղեղ։ Այդ պատճառով տուժածը զգում է թուլություն, գլխապտույտ կամ ուշագնաց է լինում։ Նման իրավիճակում տուժածին պետք է պառկեցնել զով տեղում։
18
Այս դեպքում տուժածի կոշիկները չպետք է հանել։ Հնարավոր է, որ նա, տաքացման արդյունքում ոտքերի այտուցման հետևանքով, չկարողանա կոշիկները հագնել, հետևաբար չի կարողանա նաև քայլել մինչև մոտակա բնակավայրը։ Տաքացումից հետո նկարագրված իրավիճակում տուժածը ենթակա է կրկնակի ցրտահարման, ինչը կծանրացնի վնասվածքը։
19
Տուժածի շարժվելու դեպքում նրա վերջույթների և մաշկի սառն արյունը ավելի արագ կխառնվի մարմնի կենսական կարևոր օրգաններում կենտրոնացած ավելի տաք արյանը։ Բացի այդ շարժվելը նպաստում է քրտնարտադրությանը, որից մարմինը նորից ջերմություն է կորցնում։ Տուժածը կարող է նաև մեծ քանակով սառը օդ ներշնչել։
20
Երբ ուշագնացության հետևանքով տուժածը վայր է ընկնում, մարմինը հորիզոնական դիրք է ընդունում, արյան հոսքը դեպի գլխուղեղ մեծանում է, և գիտակցությունը վերականգնվում է։
21
Սուր որովայնային ցավերի ժամանակ չի կարելի տալ ցավազրկող դեղամիջոցներ, քանի որ այդ պահին ցավը մեղմելով՝ դրանք չեն ազդում պատճառի վրա և խանգարում են բժշկին ճիշտ կողմնորոշվել:
22
Արյունախխում կարող է լինել թե՛ բաց, թե՛ փակ վնասվածքի դեպքում։ Այն թոքի հյուսվածքի կամ օդատար ուղիների վնասման նշան է։ Վնասվածքից արտահոսելով՝ արյունը որոշ չափով խցանում է շնչուղիները և դժվարացնում շնչառությանը։
23
Երբ օդը վերքից ներթափանցում է կրծքավանդակ, թոքերի գործունեությունը խաթարվում է։ «Փականային» վիրակապը չի թողնում, որ ներշնչման ժամանակ օդը վերքից անցնի թոքամզի խոռոչ, չի խոչընդոտում արտաշնչման ժամանակ թոքամզի խոռոչից օդի դուրս բերմանը և նպաստում է տուժածի շնչառության բարելավմանը։
24
Ողնուղեղի պարանոցային հատվածի վնասումը կարող է բերել շնչառական մկանների լրիվ թուլացման և շնչառության դադարի։
25
Շնչուղիների անցանելիությունը չապահովելու դեպքում տուժածը 4-6 րոպե հետո ստույգ կմահանա։ Այս տեսակետից ցանկացած վնասվածքի դեպքում առաջնային է տուժածի շնչուղիների անցանելիությունը։ Այլ հարց է, որ գլխի և ողնաշարի վնասվածքներ ունեցող տուժածի շնչուղիների անցանելիությունն ապահովելիս պետք է գործել զգույշ, խուսափել ավելորդ շարժումներից:
26
Քնային զարկերակները սնուցում են գլխուղեղը։ Երկու քնային զարկերակի վրա միաժամանակ ճնշում գործադրելով՝ խախտվում է ուղեղի արյունամատակարարումը, և նյարդային բջիջներն ընկնում են թթվածնային քաղցի մեջ։ Դա բերում է գլխուղեղի գործունեության խանգարումների։
27
Քանի որ ջրազրկման ժամանակ մարմնում նվազում է նաև աղերի քանակը, սովորական ջուր խմելիս, արյան աղերի խտությունը նվազում է։ Դրա հետևանքով վիճակը բարելավվելու փոխարեն է՛լ ավելի է վատանում։
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի Alisa, բարև Ձեզ: Երկարավուն ուղեղում գտնվում են կարևորագույն նյարդային կենտրոնները, բացի այդ երկարավուն ուղեղում է գտնվում նաև շնչառական կենտրոնը, որի վնասումն անմիջապես առաջացնում է մահ:
alisa
12.10.2015
Կարդացեք նաև
- Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...
Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն